Իտալիայի գավաթ. «Ռոմա» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Նապոլի»-ից. տեսանյութ
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ երկրորդ զույգում միմյանց հետ մրցեցին «Ռոմա»-ն և «Նապոլի»-ին: Դրամատիկ սցենարով ընթացած հանդիպումն ավարտվեց հռոմեացիների հաղթանակով: Խաղասզկբում տանտերեր Ժերվինյոյի և Ստրոտմանի հարվածներից հետո երկու գնդակի առավելություն սատցան: Սակայն «Նապոլ»-ին կարողացավ կամային որակներ դրսևորել և վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 47-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի դարպասապահ Մորգան Դե Սանտիսը, իսկ 70-րդ րոպեին աչքի ընկավ Դրիս Մարտենսը: Այդուհանդերձ 88-րդ րոպեի Ժերվինյոյի գոլից հետո «Ռոմա»-ին հաջողվեց հաղթանակ կորզել:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին:
«Ռոմա» - «Նապոլի»`3:2
Գոլեր`Ժերվինյո 13', 88', Սրոտման 32' – Դե Սանկտիս 47 ‘(ինք), Մերտենս 70’