Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել համաշխարհային առաջնորդներին` չնշելով Էրդողանի և Պորոշենկոյի անունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդի և գալիք Նոր տարվա առթիվ շնորհավորել է մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներին, այդ թվում` նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Շնորհավորական ուղերձում Պուտինը դիմել է նաև մի շարք այլ համաշխարհային առաջնորդների, որոնց թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
Նշենք, որ շնորհավորաման ուղերձում Պուտինը չի նշել Պորոշենկոյի և Էրդողանի անունները: