Մխիթարյանի թիմակիցը 8 մլն եվրոյով տեղափոխվեց Մյոնխենդլադբախի «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնա Հոֆմանը կարիերան կշարունակի Մյոնխենդլադբախի «Բորուսիայիում»:
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի ամառը: Հոֆմանի համար Մյոնխենդլադբախի «Բորուսիան» դորտմունդցիներին վճարել է 8 մլն եվրո:
Հոֆմանը նախկին թիմի կազմում Բունդեսլիգայում 48 հանդիպում է անցկացրել և խփել 6 գնդակ: Դորտմունդի «Բորուսիան» հայտնել է, որ Հոֆմանը խնդրել է իրեն բաց թողնել այլ ակումբ, որտեղ նա խաղադաշտ մտնելու ավելի շատ հնարավորություն կունենա:


