211652_close_icon
views-count2149 դիտում article-date 23:14 28-12-2015

Մեքսիկայում շղթայական ավտովթարի հետևանքով միմյանց է բախվել 30 ավտոմեքենա. կա 20 վիրավոր

Կենտրոնական Մեքսիկայի Ագուասկալիենտես նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով միմյանց է բախվել ավելի քան 30 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ТАСС–ը: Ավտովթարի հետևանքով 20 մարդ տուժել է, ում տեղում բժշկական օգնություն է տրամադրվել: Ըստ նախնական տեղեկությունների` ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել վատ տեսանելիության պատճառով: Հայտնի է, որ շղթայական ավտովթարի պահին նշված տարածքում մառախուղ է եղել:

Նմանատիպ նյութեր