Շղթայական ավտովթար Չինաստանի ավտոճանապարհին. միմյանց է բախվել ավելի քան 70 ավտոմեքենա. կան մեծ թվով տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի ավտոճանապարհներից մեկում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Liveleak-ը:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են ավտովթարի իրական ծավալները:
Տեսանկարահանման ժամանակ մայրուղում դեռ շարունակվում են մեքենաների՝ միմյանց հետ բախումները, քանի որ վարորդները մեծ արագության պատճառով չեն հասցնում արգելակել և բախվում են կանգնած տրանսպորտային միջոցներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մարմնական վնավածնքեր ստացած ուղևորներին և վարորդներին չէին կարողանում հոսպիտալացնել, քանի որ ճանապարհն ամբողջովին փակ էր և արգելափակված վնասված ավտոմեքենաներով:
Ներկայացնում ենք տեսանյութը: