Սերգեյ Գալիցկի. Տեսեք, թե ինչպիսի զբոսայգի է լինելու «Կրասնոդարի» մարզադաշտի մոտ. տեսանյութ
«Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին ներկայացրել է տեսանյութ այն զբոսայգու նախագծով, որը կստեղծվի ակումբի կառուցվող մարզադաշտի հարևանությամբ:
«Երկուշաբթի օրվանից սկսում ենք մարզադաշտի մոտ զբոսայգու շինարարությունը: Ահա այն, տեսեք, ինչպիսին է լինելու», իր թվիթերում գրել է Գալիցկին:
Նշանք, որ 36 հազար տեղանոց մարզադաշտի շինարարությունը ավարտին կհասցվի 2016թ. ամռանը:



