Երևանաբնակ 40 հազարից ավելի փոքրիկներ ստացան նվերներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս հաճելի անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին: Ավելի քան 40200 երեխաներ ստացել են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով:
Զուգահեռաբար, ամանորյա տոնակատարությունների շրջանակում, երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային հաստատություններում:
Հունվարի 5-ին էլ Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համարգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]