Կուկո Մարտինայի ֆանտաստիկ գոլը «Արսենալին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում «Սաութհեմթոնը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Արսենալին»: Ընդ որում, հաղթանակի դեպքում «Արսենալը» կարող էր գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն դա չհաջողվեց:
«Սաութհեմթոնի» կազմում հաշիվը ֆանտաստիկ հարվածով բացեց թիմի պաշտպան Կուկո Մարտինան: Բացի այն, որ այս ֆուտբոլիստը դարձավ տարվա լավագույն գոլերից մեկի հեղինակը, նա դարձավ նաև առաջին մարդը Կյուրասաո պետությունից, որը գոլ է խփում Անգլիայի Պրեմիեր լիգայում:



