Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ երկրների խորհրդանշական հավաքականում
Ռուսական Championat.com-ը կազմել է նախկին ԽՍՀՄ երկրների ֆուտբոլի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկել է նաև Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը անհատական վիճակագրության տեսանկյունից լավագույն մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում: Ամբողջ գարունն ու ձմեռվա մեծ մասը դեռ առջևում են, իսկ Հենրիխը «Բորուսիայի» կազմում արդեն մոտ 15 գոլ է խփել: Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում նա այլընտրանք չունեցավ: Այդ տիտղոսին հայ կիսապաշտպանը արժանացավ 6-րդ անգամ», նշել է ռուսական կայքը:


