Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու մասին համաձայնագիր են ստորագրել
Այսօր` դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մաիսն հայտնում է Интерфакс գործակալությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք նաև ստորագրել են երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը։
Հիշեցնենք, որ ներկայումս համակարգի անդամ է ութ պետություն` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: