211652_close_icon
views-count1458 դիտում article-date 14:07 11-11-2015

Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Հայաստանի հետ Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, տեղեկացնում է Ria Novosti-ն: Հրամանագրում ասված է. «Ընդունել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»: Պուտինի կարգադրությամբ ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կսկսի հայկական իշխանությունների հետ:

Նմանատիպ նյութեր