856 դիտում
19:20 24-06-2024
Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ Անահիտ Մանասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Հելսինկյան ասոցիաիցայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը ՀՀ –ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։
Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին, հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։
«Դատական և իրավական բարեփոխումների տեսանկյունից առաջնային նշանակություն ունի հանրային իրազեկման պատշաճ միջոցառումների իրականացումը, քանի որ շատ դեպքերում քաղաքացիներն իրազեկ չեն այս կամ այն փոփոխության կամ նոր համակարգերի ներդրման մասին»,- ասել է Պաշտպանը։
Ըստ նրա՝ բարեփոխումների համատեքստում առանցքային է նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն ինչպես դատավորների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցների համար։
Ամփոփելով խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է համագործակցային միջավայրի ապահովման կարևորությունը։
«Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելել է Պաշտպանը։

Նմանատիպ նյութեր
607 դիտում
14:09 05-09-2024
ՄԻՊ-ի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճ է գրանցվել՝ շուրջ 11 տոկոս. Անահիտ Մանասյան
3244 դիտում
23:06 22-08-2020
Անահիտ Մանասյան. Դեմ եմ քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին
1036 դիտում
13:21 29-04-2023
ՄԻՊ կառույցում սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է ավելի բարձրացվի․ Անահիտ Մանասյան
Այս բաժնից
643 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի