Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ պաշտոնին. վրացական ԶԼՄ-ներ
Այսօր առավոտյան վրացական ԶԼՄ-ները, հղում անելով անանուն աղբյուրներին, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանալու է իր պաշտոնից, հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը չի հաստատել տեղեկությունը, ինչը նաև չի նշանակում, որ տեղեկությունը անհիմն չէ և Ղարիբաշվիլին հրաժարական չի տա:
Կայքը հավելում է, որ Վրաստանի խորհրդարանի անդամ Գեորգի Վոլսկին հաստատել է, որ վարչապետի հրաժարականի վերաբերյալ քննարկումներ են ընթանում: «Հարցը քննարկվում է, սակայն մենք չպետք է շտապ հայտարարություններ անենք»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ կոալիցիայի անդամ Զվիադ Ձիձիգուրին հերքել է շրջանառվող տեղեկությունը՝ ասելով. «Կոալիցիայի խորհուրդը նման տեղեկություն չունի: Եկեք դադարեցնենք ասեկոսեների տարածումը և գործերով զբաղվենք»: