Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հրաժարական տալ պաշտոնին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացոնյուկը հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե Գերագույն ռադան նման որոշում կայացնի, հաղորդում է Interfax-ը:
«Դուք ունեք սահմանադրական բոլոր լիազորությունները Ուկրաինայի նախարարների կաբինետը լուծարելու համար: Դրեք հարցը և քվեարկեք: Ես կընդունեմ խորհրդարանի որոշումը, քանի որ այս աթոռից կառչած չեմ»,-ասել է նա հարցուպատասխանի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ վարչապետ Արսենի Յացենյուկի՝ պաշտոնից հեռանալուց հետո ընդդիմության կողմն անցնելու մասին հայտարարությունները խելամիտ չեն: