Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին
Այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է դեկտեմբերի 14-ից հացադուլի մեջ գտնվող մի խումբ ցմահ ազատազրկվածների։
Նաիրա Զոհրաբյանը հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկվածների հետ քննարկել է վերջիններիս պահանջներնու օրենսդրական այն խնդիրները, որոնք ներկայացրել են ցմահ ազատազրկվածները։
ԲՀԿ ղեկավարը հացադուլավորներին խոստացել է բոլոր այն հարցերը, որտեղ իրապես արդար լուծման խնդիր կա, եւ որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման, քննարկել խորհրդարանի քաղաքական ուժերի հետ, եւ հացադուլավորներին հորդորել է դադարեցնել հացադուլը։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]