9076 դիտում
14:43 13-10-2015
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը հացադուլ հայտարարած 45 դատապարտյալների թվո՞ւմ է, թե՞ ոչ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն մեկ օր է՝ ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հատնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը հացադուլ հայտարարած 45 դատապարտյալների թվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Գ. Ղլեչյանը նշեց, որ նրանց թվում չէ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ից ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են գտնվում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գ. Ղլեչյանը։ Նա նշել էր, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։ Դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, նրանք դիմումներ են գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին՝ քրեական գործերը վերանայելու պահանջով եւ իրենց հիմնավորումներով։
Նշենք, որ արդեն 16 տարի է, ինչ Ն. Հունանյանը անազատության մեջ է։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել 1999թ-ին։ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը տեղի էր ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։
Նմանատիպ նյութեր
49865 դիտում
12:32 03-11-2017
Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը
4066 դիտում
13:28 13-10-2015
Ինչո՞ւ են Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլ հայտարարել և ի՞նչ են պահանջում
25991 դիտում
11:04 07-02-2015
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը գտնվում է բժիշների հսկողության տակ
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին