Յայա Տուրեի գործակալ. Գվարդիոլան լավ մարզիչ է, բայց որպես մարդ աղբ է
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Թիմը պետք է Գվարդիոլային ասի. «Յայան մեր ընտանիքի անդամն է»: Խոսեպը իրավունք չունի խաղացողներին այդպես վերաբերվել: Համաշխարհային կարգի խաղացողներին այդպես չեն վերաբերվում:
Բայց դա իր որոշումն է: Գվարդիոլան լավ մարզիչ է, բայց որպես մարդ աղբ է: Նորմալ մարդն այդպես չէր վարվի: Գվարդիոլային դուր չի գալիս, երբ նրա քայլերը քննարկում են:
Սակայն մենք Անգլիայում ենք, այլ ոչ թե` Աֆղանստանում կամ Հյուս. Կորեայում, այստեղ մարդիկ կարծիք հայտնելու իրավունք ունեն», ասել է Սելյուկը:
Հիշեցնենք, որ Սելյուկի կողմից իր հասցեին քննադատությունից հետո Գվարդիոլան Յայա Տուրեին զրկել է թիմի հիմնական կազմում հանդես գալու հնարավորությունից: