«Լեսթերի» կիսապաշտպանի արժեքը մեկ տարում աճել է 100 անգամ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով:
Երկու ակումբներն են ալժիրցի ֆուտբոլիստի համար առաջարկել են 41-ական միլիոն եվրո: Սակայն «Լեսթերը», որը ներկայումս գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան, մտադիր չէ վաճառել Մարեզին՝ հույս ունենալով, որ հեռարձակման նոր պայմանագրի գործարք կնքելով, շեշտակի կավելացնի եկամուտները:
Այս մրցաշրջանում Մահրեզը «Լեսթերի» կազմում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ «Լեսթերը» Մարեզին 2014թ. ֆրանսիական 2-րդ լիգայում հանդես եկող «Հավրից» ձեռք էր բերել ընդամենը 400 հազ. եվրոյով: Այսինքն, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը այս ընթացքում աճել է 100 անգամ:


