«Ռիվեր Փլեյթի» երկրպագուները Տոկիոյի օդանավակայանում թքել են Մեսիի վրա
Աշխարհի ակումբային առաջնությունում [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/20/73330/]հաղթելուց[/url] հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Տոկիոյի օդանավակայանում տարբեր բնույթի վիրավորանքների են ենթարկվել:
Անձնագրային բաժինն անցնելիս եզրափակիչում կատալոնյան ակումբին 0:3 հաշվով պարտված «Ռիվեր Փլեյթի» երկրպագուներրը վիրավորել են «Բարսելոնայի» խաղացողներին և թքել Լիոնել Մեսիի վրա:
Միջադեպը դադարեցվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և կատալոնյան ակումբիի մի քանի խաղացողների միջամտությունից հետո: Նրանցից մեկին՝ արգենտինացի Խավիեր Մասկերանոյին երկրպագուները մեղադրել են, որ նա մոռացել է, թե ում է պարտական մարզական հաջողությունների համար: