42531 դիտում
13:49 19-12-2015
Ողբերգական ավտովթար Գորիս քաղաքում. Mercedes-ը բախվել է գովազդային վահանակի սյանը. կա 1 զոհ, 3 վիրավոր. պարզվում է վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Գորիսի բնակիչ, 38-ամյա Արմեն Բաղդասարյանի անվամբ հաշվառված Mercedes Benz 420 մակնիշի 04 NM 045 համարանիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել են Գորիսի բնակիչներ, 15-ամյա Վահիկ Գալստյանը, 15-ամյա Նարեկ Բաղդասարյանը, 15-ամյա Արեն Խերունցը, ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և բախվել Երևան խճուղու աջ կողմնակում առկա գովազդային վահանակի սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող Ա. Խերունցը տեղում մահացել է, իսկ Վ. Գալստյանն ու Ն. Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Այնտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորներին հատուկ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Արզումանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+