211652_close_icon
views-count28930 դիտում article-date 13:24 18-12-2015

Ո՞ւր էր տեղափոխվում արմատախիլ եղած հսկայական եղևնին. ո՞ւր է նայում բնապահպանության «մեծն» նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կարգադրությամբ հանրապետությունում իրավապահները սկսել են հայտնաբերել ապօրինի ծառահատումներ կատարողներին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանում, Դավիթ Բեկ պողոտայում լուսանկարներ և տեսանյութ է արել, թե ինչպես է բեռնատար ավտոմեքենան արմատախիլ եղած հսկայական եղևնին տեղափոխում: Բնապահպանների հետ զրույցում նրանք ասում էին, որ այս եղանակին սխալ է արմատից եղևնի հանելն ու տեղափոխելը, քանի որ նրա պիտանելիությունը կհավասարվի զրոյի: Արդյոք բնապահպանության նախարարության չինովնիկները տեղյա՞կ են այդ վանդալիզմին, [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը փորձում է պարզել, ինչպես նաև, թե որ օլիգարխի, պաշտոնյայի առանձնատունն է զարդարելու այդ եղևնին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր