211652_close_icon
views-count46800 դիտում article-date 10:24 05-02-2018

Երևանում բախվել են 52-ամյա վարորդի Toyota-ն և 22-ամյա վարորդի Nissan-ը. կան վիրավորներ. Toyota-ն հայտնվել է կանգառում՝ արմատախիլ անելով եղևնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Toyota մակնիշի 35 QD 126 համարանիշի և Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մկրտիչի վարած Nissan March մակնիշի 300 QQ 43 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. Toyota-ն հայտնվել է տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ արմատախիլ անելով եղևնին, իսկ Nissan-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պետրոսյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի, 43-ամյա Նաիրա Գևորգյանը, Ն. Մկրտիչն ու իր ուղևոր՝ Երևան քաղաքի Բագրատունյաց 3-րդ նրբանցքի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը։ Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, և դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանն ու հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր