21979 դիտում
12:24 01-11-2014
Ո՞ր պաշտոնյայի կամ օլիգարխի առանձնատան համար է արմատախիլ եղած այս հսկայական եղևնին. ու՞ր են նայում պատասխանատու չինովնիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է տեղափոխվում МАЗ մակնիշի 32 ՍԼ 209 համարանիշի բեռնատարի թափքին բարձված մոտ 13-15 մետր երկարության արմատախիլ եղած հաստաբուն արծաթափայլ եղևնին:
Թե որ օլիգարխի, պետական չինովնիկի, ուժային կառույցի ներկայացուցչի տան բակը կզարդարի այս եղևնին, պետք է պարզեն պատկան մարմինները, մասնավորապես ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, քանի որ, ըստ մասնագետների, սա վանդալիզմ է այս չափսի ծառերի, այդ թվում, եղևնիների նկատմամբ:
Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+