211652_close_icon
views-count46936 դիտում article-date 10:14 04-01-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիսի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel Astra-ն ու Mercedes C240-ը, վերջինս կոտրել է բազալտե եզրաքարերն ու արմատախիլ արել եղևնին, կան վիրավորներ, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Մասիս քաղաքի բնակիչներ՝ 24-ամյա Ն․ Ե-ի վարած Opel Astra մակնիշի և 24-ամյա Կ․ Օ-ի վարած Mercedes C240 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի հետևանքով վարորդներից Կ. Օ-ն, նրա ուղևորներ՝ Մասիս քաղաքի բնակիչներ, 22-ամյա Ա․ Ս-ն, 26-ամյա Ս․Հ-ն ու 22-ամյա Տ․ Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Մասիս» ԲԿ-ի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Վթար փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե քարերին, մի քանիսը կոտրել, ապա արմատախիլ արել եղևնին ու հայտնվել հողաթմբին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր