Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները. Ջոն Քերրի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքով՝ Իրանի իշխանությունները իրագործում են միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի իրենց պարտավորությունները, ինչի հետ կապված՝ 2016 թվականի հունվարին հնարավոր է՝ չեղարկվի պատժամիջոցների որոշ մասը, հաղորդում է Ria Novosti-ն:
Այդ մասին նշված է այն նամակում, որը Քերրին ուղարկել է ԱՄՆ սենատի՝ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովին և որի բովանդակությունն էլ հայտնվել է Associated Press գործակալության ձեռքում:
Ավելի վաղ 36 հանրապետական սենատորներ դիմել էին նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով չհանել պատժամիջոցները՝ վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու համար: