Իրանի հետ միջուկային գործարքի խզումը կարող է ռազմական հակամարտության պատճառ դառնալ. Ջոն Քերրի
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին գտնում է, որ Իրանի հետ կնքած միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ընդհուպ մինչև տարածաշրջանում ռազմական հակամարտություն։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին Քերրին նշել է Մյունխենում ընթացող Անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում։
«Եթե մենք չեղարկենք այդ համաձայնագիրը, ապա ստիպված ենք լինելու գնալ ռմբակոծության, իսկ մենք դա չենք ուզում»,-ասել է նա։
Հավելել է. որ համաձայն չէ Իսրայելի վարչապետի այն հայտարարության հետ, թե 10 տարի հետո Իրանը կունենա միջուկային զենք։
«Դա ճիշտ ենթադրություն չէ, և մենք համաձայն չենք այդ ենթադրության հետ»,-ընդգծել է նախկին պետքարտուղարը։