Իրանի հետ միջուկային համաձայնագրի իրագործումից հետո աշխարհն ավելի անվտանգ կդառնա. Ջոն Քերրի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համոզմամբ՝ աշխարհը Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործումից հետո ավելի անվտանգ կդառնա: Այդ մասին նա հայտարարել է Քարնեգիի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն:
«Այդ գործարքն իրագործելուց հետո ԱՄՆ-ն ավելի մեծ անվտանգության մեջ կլինի: Մեր դաշնակիցները՝ նույնպես, ողջ աշխարհը ավելի անվտանգ կդառնա»,-ասել է պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին Իրանը և միջազգային «վեցյակը» ստորագրեցին պատմական նշանակության համաձայնագիր, որի բոլոր կետերը կատարելուց հետո Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները կհանվեն: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ից: