Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 35 OV 305 պետհամարանիշով ավտոմեքենան: