211652_close_icon

Պաշտոնական. Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ եղավ

views-count3039 դիտում article-date 19:36 17-12-2015
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես պաշտոնանկ եղավ: Նա աշխատանքից ազատվել է երկկողմ համաձայնությամբ: Լոնդոնյան ակումբն այդ առթիվ հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում: «Այս մրցաշրջանում թիմի արդյունքները հաջող չէին: Երկու կողմերի շահերից բխում էր, որպեսզի մեր ճանապարհները առանձնանան», նշված է հայտարարության մեջ: Նշենք, որ պաշտոնանկության դիմաց «Չելսին» Մոուրինյոյին կվճարի 12 միլիոն ֆունտի չափով փոխհատուցում: Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսին» գլխավորեց 2013 թվականին: Նրա գլխավորությամբ ակումբը 2014/2015 մրցաշրջանում նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Նմանատիպ նյութեր