Չվճարողներին, որպես բեռ, մեր վզին տանում ենք. հերի՛ք եղավ, բո՛լ եղավ. երբ չեն վճարում, տրանսպորտը կանգնեցրեք, պահանջեք՝ կա՛մ իջնի, կա՛մ վճարի. Ավինյան
Չվճարող մարդն աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն ելույթներ է ունենում, հորդուբորդ է գալիս, հլը մի հատ էլ ագրեսիվ է և մենք ենք մեղավոր, մենք բոլորս, նաև բոլոր պարտաճանաչ ուղևորները: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այն մարդկանց, որոնք չեն վճարում, որպես բեռ, բոլորս միասին, մեր վզին տանում ենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, օրինակ՝ ի՞նչ են ասում այն մարդիկ, որոնք չեն վճարում: Ասում են՝ տեղ չկա ավտոբուսում: Հաշվարկը ցույց է տալիս, որ շաբաթական 70-80 մլն դրամի չվճարում ունենք: Սա նշանակում է, որ շաբաթական երկու նոր ավտոբուս կարող էինք առնել, չվճարողների հաշվին: Իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել: Չնայած, որ մենք գնել ենք ամեն տարի, այս տարի էլ ենք գնելու, ավելացնելու ենք, որակը բարելավելու ենք»,-նշել է նա:
Ավինյանը քաղաքացիներին խնդրել է աջակցել վարորդներին և հասարակական կարգի պահպանության աշխատակիցներին՝ անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում:
«Սիրելի՛ երևանցիներ, երբ տեսնում եք, որ վարորդը դադարեցրել է երթևեկությունը և պահանջում է, որ ուղևորը կա՛մ վճարի, կա՛մ իջնի ավտուսից կամ տրոլեյբուսից, ես խնդրում եմ ձեր աջակցությունը վարորդին, որովհետև վարորդը կատարում է իր պայմանագրային պարտավորությունը, բայց առաջին հերթին՝ իր քաղաքացիական պարտքը»,-ասել է քաղաքապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում