2453 դիտում
20:07 17-12-2015
Տուն-ինտերնատների բնակիչները դիտեցին «Օսկար» ներկայացումը
Դեկտեմբերի 17-ին Համազգային թատրոնում հյուրընկալվել էին Երևանում գործող տուն-ինտերնատների ծերերը։ Նրանց համար ցուցադրվել է Կլոդ Մանիեի հանրահայտ «Օսկար» պիեսի հիման վրա բեմադրված համանուն կատակերգությունը բեմադրությունը՝ Վարդգես Բարսեղյանի)։
Վարդգես Բարսեղյանը նշեց, որ սա ամանորյա նվեր է տուն-ինտերնատներում ապրող մարդկանց համար։
«Այս ներկայացմամբ ցանկացել ենք մեր ջերմությունը փոխանցել նրանց»,- նշել է բեմադրության հեղինակը։
Իրենք՝ տուն-ինտերնատների բնակիչները, նշում են, որ ժամանակ առ ժամանակ այցելում են թատերական ներկայացումների։ Ծերերից մեկը հիշեց, որ վերջին ներկայացումը դիտել են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, և իր մեծ երախտագիտությունը հայտնեց երիտասարդ արվեստագետներին՝ իրենց նման հիշարժան օր պարգևելու համար։
Նշենք, որ «Օսկարը» կատակերգություն է 2 գործողությամբ։ Այն սիրո, ստի, փողի, մարդկային փոխհարաբերությունների մասին պատմություն է։ Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ դերասանների ուժերով։
Դերերում՝ Անդրանիկ Անտոնյան, Անուշիկ Առաքելյան, Սիրանուշ Պետրոսյան, Տաթևիկ Ադումյան, Արսեն Ալբարյան, Սոնա Վարդանյան, Թամար Չարխիֆալաքյան, Արթուր Ղալումյան, Անդրանիկ Միրզախանյան, Արտյոմ Բարսեղյան։ Բեմանկարիչ և հագուստի ձևավորող՝ Անուշ Մելքումյան։
Բարեգործական ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ-ն և Երիտասարդական մշակութային ակումբը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
10380 դիտում
17:08 15-02-2014
Մեր տուն, ձեր տուն, քեռի Սիմոնենց, Սուքիասենց տուն կպցրինք իրար, դարձանք մի մեծ «պոյեզ». Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
502 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
679 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
688 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը