Գվարդիոլան որոշել է հեռանալ «Բավարիայից»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ:
Marca-ն հայտում է, որ կատալոնացի մասնագետն այդ մասին արդեն տեղյակ է պահել «Բավարիայի» ղեկավարությանը:
Մյունխենյան ակումբը Գվարդիոլային նոր պայմանագիր էր առաջարկել, որով նա տարեկան 20 մլն եվրո կստանար, սակայն կատալոնացին մերժել է:
«Բավարիայի» և Գվարդիոլայի միջև պայմանագիրն ավարտվում է 2016թ. ամռանը:
Նշենք, որ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Դարմշտատդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/16/73012/]խաղից[/url] (1:0) հետո հայտարարել է, որ իր վերջնական որոշման մասին կհայտնի հաջորդ շաբաթ: