Կառլ Հայնց-Ռումենիգե. Եթե Գվարդիոլան հեռանա «Բավարիայից», դրանից աշխարհի վերջը չի գա
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին:
«Մենք գոհ ենք Գվարդիոլայից, որը լավ է կատարում իր աշխատանքը:
Ես բացարձակապես հանգիստ եմ: Եթե նա ցանկանա մնալ թիմում, շատ լավ, եթե` ոչ, ապա դա չի դառնա աշխարհի վերջը: Այդ դեպքում մենք մի բան կմտածենք», ասել է Ռումենիգեն:
Նշենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը: