211652_close_icon
views-count2829 դիտում article-date 15:09 20-12-2015

Պաշտոնական. Գվարդիոլան «Բավարիայից» հեռանում է, նրան կփոխարինի Անչելոտին

«Բավարայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարեց, որ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգելու պայմանագիրը ակումբի հետ: Մրցաշրջանի ավարտից հետո կատալոնացի մարզիչը կլքի մյունխենյան ակումբը: Ամռանը «Բավարիայի» նոր մարզիչ կդառնա իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին: «Մենք երախտապարտ ենք Գվարդիոլային այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին: Հուսով ենք, որ այս մրցաշրջանում Խոսեպի հետ բազմաթիվ հաջողություններ կտոնենք: Անչելոտին ևս մեկ հրաշալի մարզիչ է, որը կաշխատի «Բավարիայի» հետ: Մենք ուրախ ենք, որ նրա հետ համագործակցելու ենք», ասել է Ռումենիգեն: Նշենք, որ Անչելոտիի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 3 տարով:

Նմանատիպ նյութեր