Ռոբերտ Լևանդովսկի. Մտածում էի հեռանալ «Բավարիայից», քանի որ միայնակ էի զգում ինձ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պարզաբանել է, թե ինչու էր այս ամռանը ցանկանում հեռանալ մյունխենյան ակումբից:
«Ապրիլին և մայիսին քննադատությունների տարափ տեղաց իմ հասցեին: Ես ինձ միայնակ էի զգում, ակումբը ոչ մի կերպ ինձ չէր պաշտպանում: Ես 2-3 կարևոր խաղում գոլ չխփեցի հանկարծ բոլորը մտածեցին, որ կարելի է քննադատել:
Ես չեմ տեսել մեկին, որն այդ ժամանակ ինձ աջակցեր: Ոչ ոք, նույնիսկ Ռումենիգեն կամ Հյոնեսը: Այնպիսի զգացողություն է, որ ես «Բավարիայում» ընդամենը մեկ մրցաշրջան եմ անցկացրել և ինձ ընդհանրապես չեն վստահում: Այդ իսկ պատճառով ես մտածում էի հեռանալու մասին:
Այժմ ես «Բավարիա» եմ վերադարձել ոգևորված: Մյունխենյան երկրպագուները նախկինի պես ինձ աջակցում են և ցանկանում տեսնել թիմում: Ես երբեք կոնֆլիկտի մեջ չեմ մտել ակումբի հետ: Այլևս չեմ մտածում հեռանալու մասին», ասել է Լևոնդավոսկին: