211652_close_icon
views-count1000 դիտում article-date 20:00 16-12-2015

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով այցելել է Երուսաղեմ եւ Թել Ավիվ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Իսրայելի պետության Կնեսետի պաշտոնական հրավերով այցելել է Երուսաղեմ եւ Թել Ավիվ: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Կարեն Սարիբեկյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Պատվիրակությանն ուղեկցել են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Իսրայելի պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Երուսաղեմում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Հայաստան- Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլեսկովայի, Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի, Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրինության ղեկավար Ալոն Ուշպիցի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի դեպարտամենտի ղեկավար Արիել Շաֆրանսկու, Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Զվի Ռավ-Ների, ինչպես նաեւ Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Ցվի Կան-Տորի հետ: Նշենք, որ Կնեսետի եւ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական պաշտոնական հարաբերությունների մակարդակում սրանք առաջին հանդիպումներն են, որոնց ընթացքում քննարկվել են խորհրդարանական հարաբերությունների եւ համագործակցության ակտիվացմանն ուղղված տարբեր հարցեր:

Նմանատիպ նյութեր