211652_close_icon
views-count2070 դիտում article-date 23:54 15-12-2015

«Չելսիի» ղեկավարները 9 ժամ քննարկել են Մոուրինյոյի ապագան

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը քննարկում է թիմում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագան: Անգլիայի Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 5-ին լիգայի նորեկ «Բորնմուտից» կրած պարտությունից (0:1) հետո լոնդոնյան ակումբի ղեկավարները մոտ 9 ժամ քննարկել են պորտուգալացի մասնագետի աշխատանքը, գնահատել նրան փոխարինելու դեպքում հավանական թեկնածուներին, ինչպես նաև՝ քննարկել Մոուրինյոյին պաշտոնանկ անելու դեպքում փոխհատուցման գումարի հարցը: Արդյունքում որոշվել է մարզչի ևս մեկ հնարավորություն տալ: Չեմպիոնների լիգայում «Պորտուին» 2:0 հաշվով հաղթելուց և 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո իրավիճակը մի փոքր մեղմվել է, սակայն «Լեսթերից» երեկ կրած պարտությունից (1:2) հետո Աբրամովիչը նորից քննարկել է Մոուրինյոյին հեռացնելու հարցը: Նշենք, որ 16 տուրից հետո «Չելսին» 15 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը և ընդամենը 1 միավորով է վտանգավոր գոտուց առաջ:

Նմանատիպ նյութեր