Ֆուտբոլիստը արհամարել է «Արդար խաղի» կանոնները և գոլ է խփել. տեսանյութ
Վենսուելայի առաջնության հերթական տուրի «Զամորա» - «Միներոս» խաղի ժամանակ տգեղ դրվագ է գրանցվել: Հյուրերի խաղացողը փոխանցում է կատարել իր դարպասպահին, սակայն վերջինս մինչ գնդակը կասեցնելը վնասվածք է ստացել և մրցակցի հարձակվողին խնդրել է կանգ առնել: Սակայն հարձակվող թիմի խաղացողը արհամարել է դարպասապահի խնդրանքը և գրավել է անպաշտպան դարպասը: