Ռուս-թուրքական հարաբերությունները Cy-24-ի միջադեպի ֆոնին չեն սրվել. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Օրդու քաղաքում ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված կոնֆերանսում հայտարարել է, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները Սիրիայում ռուսական Cy-24 ռմբակոծիչի խոցման հետ չեն կապված, տեղեկացրել է Anadolu գործակալությունը:
Քուրթուլմուշը երկու երկրների միջև սրված փոխհարաբերությունները «ժամանակավոր բնույթ կրող» է անվանել և հույս հայտնել, որ շուտով քաղաքական ճգնաժամը կկարգավորվի:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Անկարան վստահ չի եղել, որ ինքնաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերին է պատկանել, այլապես այլ կերպ կգործեր: