Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ տարավ, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:
Մանկունյանցիները հենց 4-րդ րոպեից հաշվի մեջ առաջ անցան. ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Անտոնիո Վալենսիան:
2-րդ խաղակեսի 83-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խաղավերջում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաշիվը արդեն խոշոր դարձրեց. 89-րդ րոպեին Լուկակուն խփեց իր հերթապահ գոլը, իսկ ավելացված ժամանակում Անտոնի Մարսյալը 11մ հարվածով վերջակետ դրեց՝ 4:0:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 13 միավոր և «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին կիսում է 1-2-րդ հորիզոնականները: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, երկու մանչեսթերյան թիմերի մոտ հավասար են ոչ միայն միավորները, այլ նաև խփած և բաց թողած գնդակները՝ 16:2
[b]Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»՝ 4:0
Անտոնիո Վալենսիա, 4, Հենրիխ Մխիթարյան, 83, Ռոմելու Լուկակու, 89, Անտոնի Մարտիալ, 90+2