211652_close_icon
views-count2458 դիտում article-date 21:23 13-12-2015

Վագոնները դուրս են եկել երկաթգծից ու ընկել ավտոճանապարհին

ԱՄՆ Տեխաս նահանգի Լաֆկին քաղաքում բեռնատար գնացքի մի քանի վագոններ [url=https://www.facebook.com/lufkinpolicedepartment/photos/a.1031206156891097.1073741828.1030175930327453/1114585088553203/?type=3]դուրս են եկել[/url] երկաթգծերից ու ընկել ավտոճանապարհին: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Պատահարից հետո, որը հավանաբար քամու հետևանքով է եղել, ավտոճանապարհներն ու երկաթգիծը փակվել են: Տեղական ոստիկանությունը Ֆեյսբուքով լաֆկինցիներին խորհուրդ է տալիս զգույշ լինել վատ եղանակային պայմաններում երթևեկելիս և եթե հնարավոր է, չմեկնել:

Նմանատիպ նյութեր