Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. սելավատարի ողողման հետևանքով Սանահին-Հաղպատ ճանապարհին 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել. ջուրը ողողել է ողջ վագոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում ՊԿ 2606 թիվ 514 էլեկտրաքարշի առջևի հատվածը գծերից դուրս է եկել և կիսակողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը և Ոստիկանության Թումանյանի բաժնի խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջինյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության խումբը և նույն վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրմանատարի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են «Հարվկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրաքարշը տեղափոխում էր Ախթալայից-Եղվարդ 18 վագոն ցորեն և «Հարվկովկասյան ընկերության» մասնագետներն աշխատանքներ են կատարում վագոնը ռելսերի վրա դնելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների պատճառը եղել է այն, որ անձրևաջրերի վարարման հետևանքով սելավատարից ջուրը դուրս է եկել ու ողողել մի քանի կմ հատված, այդ թվում՝ երկաթգիծը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ջուրն ագնամ վագոնների մեջով է թափվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։