ԱՄՆ-ում շուռ են եկել նավթ տեղափոխող գնացքի վագոնները
ԱՄՆ-ում գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծից: Վթարը տեղի է ունեցել Իլինոիս նահանգում ՝ Միսիսիպի գետից ոչ հեռու: Բնապահպաններն անհանգստացած են, որ վագոնների նավթը կարող է աղտոտել տեղի միջավայրը և զգալի վնաս հասցնել:
BNSF Railway երկաթուղային ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Գալենա բնակավայրի մոտ՝ Այովա նահանգի սահմանին: Գնացքն ունեցել է 103 նավթով լցված վագոն: Դրանցից 5-ն են դուրս եկել գծերից և շուռ եկել, որից հետո 2-ում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: