Բեռնատարի արգելակների խափանման հետևանքով ՌԴ «Դոն» մայրուղում 13 մեքենա միմյանց է բախվել
Ռուսաստանի «Դոն» մայրուղում 13 ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Արգելակների խափանման հետևանքով DAF մակնիշի բեռնատարը M4 «Դոն» մայրուղում բախվել է դիմացից ընթացող Toyota Camry-ին, ինչից հետո միմյանց է բախվել ևս 2 բեռնատար և 10 ուղևորատար ավտոմեքենա:
Շղթայական ավտովթարի հետևանքով 2 վարորդ է տուժել: