Ռուսաստանում փորձարկում են 800 կմ/ժ արագությամբ հարվածային անօդաչուներ
Ռուսաստանը փորձարկում է անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են ժամում մինչև 800 կմ արագությամբ: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանական-արդյունաբերական ոլորտի բարձրաստիճան աղբյուրին:
«Ներկա պահին անցկացվում են փորձարկումներ: Անօդաչու սարքը ունակ է կատարել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային գործողություններ: Փորձարկումները մոտենում են ավարտին»,-ասել է աղբյուրը:
Նշվում է, որ նոր սարքը կարող է կրել մինչև 250 կգ բեռ: