211652_close_icon
views-count1057 դիտում article-date 10:05 12-12-2015

Փարիզում կլիմայի փոփոխության հարցով համաժողովի մասնակից 190 երկրները համաձայնեցրել են ամփոփիչ փաստաթուղթը

Ֆրանսիայի մայրաքաղաքում մոտ 2 շաբաթ տևած կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը 190 երկրների ներկայացուցիչներին հաջողվել է ակտիվ բանակցությունների արդյունքում ամփոփիչ փաստաթղթի տեքստը համաձայնեցնել, հաղորդում է BBC-ն: Վերջին նիստը կայացել է այս գիշեր՝ նախատեսված ժամանակից 16 ժամ ուշ: Նշվում է, որ դրանից առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և խոսել համաձայնագրի ստորագրումն արագացնելու մասին: Այժմ տեքստը թարգմանվելու է ՄԱԿ-ում պաշտոնապես ընդունված 6 լեզուներով, ինչից հետո այսօր ներկայացվելու է կոնֆերանսի մասնակից երկրների նախարարներին:

Նմանատիպ նյութեր