«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն արժանացել է «Ոսկե մրցանակի»
Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար Ե.Ազարյանի և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ՌԱԳՄ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա.Լոցմանովի կողմից ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն արժանացել է «Ոսկե մրցանակի», հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ստանդարտների ազգային ինստիտուտի մրցանակը շնորհվել է ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: