1614 դիտում
17:45 10-12-2015
Ծերանոցում բնակվող հաշմանդամ կինը մեր օգնությամբ կարող է բուժվել կրծքագեղձի քաղցկեղից. տեսանյութ
1965 թվականին ծնված Մարինե Ոսկանյանը, ով տառապում է կրծքագեղձի ուռուցքով և ծնվել է բնածին արատով /ներքին վերջույթների թերաճ/, ապրում է մեծահասակների համար նախատեսված 4-րդ տուն ինտերնատում: Բուժվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցի կրծքագեղձի բաժանմունքում:
Բժիշկները չեն կարողանում իրականացնել համապատասխան բուժում՝ պատճառաբանելով նրա քաշի խնդիրը: Հայաստան ժամանած Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի կլինիկայի պրոֆեսոր դոկտոր Զոնը, հետազոտելով Մարինեին, ստանձնեց նրա բուժման կուրսը:
Հետազոտության համար պահանջվող ծախսերը հոգացել է ներկայանալ չցանկացող մի բարերար: Այժմ բուժման կուրսի համար պահանջվում է 700 000 դրամ: Թեթևաքաշ լինելու պատճառով մի կուրսի գումարով գնված դեղը կբավարարի բուժման ողջ ընթացքին /3-6 քիմաթերապիա/: Որպես վերջին միջոց, Մարինե Ոսկանյանինը դիմում է հանրության աջակցությանը:
Մարինե Ոսկանյանի անունով ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝
253000180310-0090 ՀՀ
դրամ, 253000180336-0093 ՌԴ ռուբլի,
253000180344-0091 ԱՄՆ դոլար,
253000180328-0092 ԵՎՐՈ,
SWIFT:PRCBAM22:
Մարինեի հեռախոսահամարն է՝ +37494 88 27 19:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4659 դիտում
23:16 17-10-2018
Կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում. հետազոտություն
10785 դիտում
23:42 06-09-2016
Ֆրանսիայում քաղցկեղից մահացել է դեմքի փոխպատվաստման ենթարկված աշխարհում առաջին կինը
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
976 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին