211652_close_icon
views-count2173 դիտում article-date 14:12 10-12-2015

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի Բունդեսլիգայի [url=http://www.bundesliga.de/de/liga/news/henrikh-mkhitaryan-ist-spieler-des-15-spieltags-sds-blmd15N.jsp]կայքում[/url] անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Բունդեսլիգայի 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ընդ որում, հայ ֆուտբոլիստը ձայների հսկայական առավելությամբ է լավագույնը ճանաչվել: Քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է հարցման մասնակցածների 74 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնված Բեռլինի «Հերտայի» պաշտպան Ջոն Բրուքսը ստացել է ձայների 10 տոկոսը: 3-րդը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Օսկար Վենդտն է՝ 8 տոկոս: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր