Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 1-ին տուրի լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 1-ին տուրի լավագույն խաղացող՝ ըստ Football.Kulichki կայքի:
Հիշեցնենք, որ Մխիթքարյանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61840/]խաղում [/url](4:0) դարձավ երկու գոլի հեղինակ:
Կայքը նշել է. «Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» հաղթանակի կռողներից մեկը: Հենրիխը միշտ հայտնվում էր այնտեղ, որտեղ պետք է հայտնվի հարձակվողը, խոցում էր մրցակցի դարպասապահին, գնդակի համար պայքարներում հաղթող դուրս գալիս և պարզապես գոլեր խփում, ինչն էլ դարձավ բավական զորեղ մրցակցի ջախջախման հիմքը», նշել է կայքը, որը նաև ներկայացրել է տուրի խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ. Օլիվեր Բաուման՝ «Հոֆենհայմ»
Պաշտպաններ. Մարսել Շմելցեր՝ «Բորուսիա», Ժոել Մատիպ՝ «Շալկե», Մեհդի Բենատիա, Ֆիլիպ Լամ՝ «Բավարիա»:
Կիսապաշտպաններ. Դուգլաս Կոստա, Տոմաս Մյուլեր՝ «Բավարիա», Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա», Մարսել Հելեր՝ «Դարմշտադտ»:
Հարձակվողներ. Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա», Պիեր-Էմերիկ Օբամեյանգ՝ «Բորուսիա»